Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի առաջին 3 համարները
Արդեն հայտնի են Երևանի ավագանու ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք անունները՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյան, իսկ երրորդ տեղում կլինի կա՛մ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, կա՛մ ՀՅԴ–ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Այս մասին Tert.am–ը տեղեկացել է սեփական աղբյուրներից։ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Tert.am–ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը:
Ի պատասխան հարցի, թե միայն առաջին եռյակի անուննե՞րն են հայտնի, Արսեն Համբարձումյանն ասաց, որ ցանկն ամբողջությամբ կհրապարակեն օրենքով սահմանված ժամկետներում:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրումների ժամկետը մարտի 11-21 է:










