Աստրախանի քոլեջներից մեկում տղամարդը գերի է վերցրել 3 մարդու և պիցցա պահանջել
Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում զինված տղամարդը պատանդ է վերցրել երկու աղջկա և մեկ ուսուցչի, հայտնում է Russia Today-ը:
Փաստը հաստատել են նաև իրավապահները: Դա տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում, Աստրախանի Ձկնաբուծական քոլեջում: Ատրճանակը ձեռքին տղամարդը մտել է հաստատության շենք և գնացել դասարաններից մեկը:
Նշված անձանց պատանդ վերցնելուց հետո նա մնացածին դուրս է հանել քոլեջից: Դուրս եկածները պատմել են, որ իրենց «տարհանել են իրարանցումից հետո»:
Ոստիկաններն արգելափակել են շինությունը, պատանդառուն առայժմ պահանջներ չի ներկայացրել: Սակայն Коммерсантъ-ը հայտնում է, որ նա պիցցա է պահանջել:










