Աստրախանում ռումբով ահաբեկիչը ոստիկաններից պահանջել է միայն պիցցա և գազավորված ըմպելիք
Աստրախանում մարդկանց պատանդ վերցնելու հետաքրքիր պատմությունը հինգշաբթի օրն իր վրա էր գրավել ամբողջ երկրի ուշադրությունը, գրում է Риа Новости-ն:
Անհայտ մարդը 4 կանանց փակել էր քաղաքի հյուսիսում գտնվող ձկնարդյունաբերական քոլեջի շենքում: Պատանդ վերցնելուց մինչև նրանց ազատ արձակելը անցել էր 3 ժամ, որի ընթացքում տղամարդը պահանջում էր միայն պիցցա և գազավորված ըմպելիք:
Դրանից հետո ատրճանակով և ռումբով սպառնացող տղամարդը ազատ էր արձակել պատանդներից մեկին, իսկ որոշ ժամանակ անց ոստիկաններն ազատել էին մյուսներին:
Ոստիկանները հայտնել են, որ չարագործը սովորում էր այդ քոլեջում: Ներկայում ընթանում է հետաքննություն:










