Բուլղարիայի խորհրդարանի մոտ տղամարդն ինքնահրկիզվել է

00:07 • 14.03.13

Բուլղարիայում հոսպիտալացվել է տղամարդը, ով ինքնահրկիզման ակտ է իրականացրել երկրի խորհրդարանի շենքի դիմաց: Կատարվածը 4-րդ նման դեպքն է այս ամսվա ընթացքում, հաղորդում է BBC-ն:


Նշվում է, որ երեք նախորդ դեպքերը մահվան ելք են ունեցել: Բժիշկների խոսքով, տղամարդն ուժեղ այրվածքներ է ստացել, և նրա կյանքը վտանգված է:


Ավելի վաղ Բուլղարիան ողողել էր զանգվածային բողոքների ալիքը եկամուտների ցածր մակարդակի, էներգառեսուրսների գնաճի և կորուպցիայի բարձր մակարդակի պատճառով:


Ցույցերի արդյունքում վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարությունը հրաժարական տվեց: