Չիկագոյում երիտասարդին սպանել են գլխարկը սխալ կրելու համար
Չիկագոյում (ԱՄՆ) 19-ամյա տղային սպանել են միայն այն բանի համար, որ նրա գլխարկն աջ կողմ է թեքված եղել։ Մարդասպանները կարծել են, որ նա պատկանում է իրենց թշնամի բանդային, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Chicago Tribune-ին։
Ձերբակալվել են 18-ամյա Խոսե Գարսիան և 24-ամյա Խոսե Ռեբոլար Վերարան, ովքեր և սպանել են տղային։ Ոստիկանության խոսքով՝ նրանք սկսել են ցուցադրել իրենց քրեական խմբավորման տարբերակիչ նշանները։
Սպանվածը՝ Գաբրիել Գարսիան, ըստ ոստիկանության տվյալների, չի պատկանել որևէ խմբավորման։










