Չինաստանի նախագահ է ընտրվել Սի Ձինպինը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ և Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավար է ընտրվել Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ձինպինը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաընկերությանը։
Սի Ձինպինը նախագահի պաշտոնում փոխարինել է Հու Ձինտաոին։
Չինաստանի նոր ղեկավարի ընտրությունները կայացել են այսօր առավոտյան Համաչինական ազգային ժողովի ներկայացուցիչների 12-րդ համագումարի ընթացքում գաղտնի քվեարկությանբ։
Չինաստանի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով և կարող է զբաղեցնել այդ պաշտոնը երկու անգամից ոչ ավելի։
Այսօր չինական խորհրդարանի ղեկավար է դարձել նաև Չինաստանի նախկին փոխվարչապետ Չժան Դեցզյանը։










