Ճապոնիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կան զոհեր և վիրավորներ

17:10 • 14.03.13

Ճապոնիայի Էտաձիմա քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, որի հետևանքով 2 մարդ զոհվել, ևս 5-ը վիրավորվել է, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Տեղի իրավապահների տվյալներով՝ Չինաստանի 30-ամյա քաղաքացին ձերբակալվել է: Միջադեպը տեղի է ունեցել Էտաձիմայի ձկնորսական արհմիության դիմաց. տղամարդը հանկարծակի վերցրել է դանակը և հարձակվել անծանոթների վրա:

 

Տեղական ԶԼՄ-ներն այս միջադեպի բերումով հիշել են նաև, թե անցած տարի ինչպես էր երիտասարդը սպանդ կազմակերպել Ֆուկոկայի երկաթգծի կայարանում: Այդ ժամանակ հարձակումից տուժել էր 6 մարդ: