Հույն դպրոցականներին անվճար նախաճաշ կտրվի

15:05 • 14.03.13

Հունաստանի տարրական դասարանների աշակերտներին սոցիալական օգնության ծրագրի շրջանակներում նախաճաշին անվճար մրգեր կբաժանվի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությանը։

 

Ծրագիրն իրականացնում է երկրի գյուղատնտեսության նախարարությունը, միջոցները հատկացվել են Եվրոպական Միության բյուջեից։

 

Ծրագիրը կառնչվի 364 665 աշակերտի՝ 522 դպրոցից։ Աշակերտներին կտրվի թարմ նարնջի հյութ կամ մրգեր՝ խնձոր, տանձ, նարինջ։ Ճգնաժամի շրջանում ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին հատկացվող օգնությունից բացի, նախարարությունը մտադիր է աշակերտներին առողջ սննդակարգ քարոզել։

 

Գյուղատնտեսության նախարար Աթանասիոս Ցավտարիսն այսօր «առողջ սնվելու» դաս կանցկացնի դպրոցներից մեկում։