Րաֆֆի Հովհանիսյանն ավելի շատ խոսում է ընդդեմ ՀԱԿ-ի, քան իշխանության. Գուրգեն Եղիազարյան

13:18 • 14.03.13

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ավելի շատ խոսում է ընդդեմ ՀԱԿ-ի, քան իշխանության։

«Երեկ չէ առաջին օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական պայծառ մտքերն արտահայտեց` Մարտի 1-ի, հետագա զարգացումների և Ժառանգության պահվածքի մասին, որը անթույլատրելի եմ համարում: Նրան հուշեք, որ 3 հանրապետությունում էլ եկեղեցին անկախ է եղել պետությունից: Բայց նա հերթական պայծառ միտքը հայտնեց` հորդորելով վեհափառին, որ եկեղեցին անկախ է պետությունից, ինչը նույնիսկ Սահմանադրությունում է գրված»,- ասաց նա և անցավ հաջորդ հայտարարությունը:


«Նա ամեն ինչ ասում է հինգ տարվա պայքարի մասին և ոչ մի բան չի ասում այս տձև իշխանություններին»,-ասաց նա և ավելացրեց, որ այն դեպքում, երբ Մատի 1-ին հենց ինքը, դեռ մարդկանց թափած արյունները չչորացած գնաց, Սերժ Սարգսյանի երդմնակալությանը և շնորհավորեց նրան:


«Հինգ տարի ես իմ ընկերների հետ այս իշխանությունների դեմ դիմաց կանգնել եմ, ինչո՞ւ պետք է ամեն կերպ վարկաբեկի ՀԱԿ-ի գործունեությունը: Հիմա էլ ուզում է ամեն ինչ մոռանալ, իր պախկվելը, ինաուգուրացիային մասնակցելը, մտքում ասած ճառերը Սերժ Սարգսյանին»,-ասաց նա:


Պնդմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ի անուն չի տվել, նա հակադարձեց. «Ի տարբերություն ինձ և ձեզ, նա ՀԱԿ չի ասել: Օրինակ ասում է՝ ես նման չեմ այլ գործիչներին, թույլ չեմ տա արյուն թափվի: Տրամաբանես, հարց է առաջնում, իսկ ո՞վ է թույլ տվել»:


Գուրգեն Եղիազարյանը հավատացնում է, որ ոչ թե խանդում է, այլ ընդամենը պահանջում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չխոսի Մարտի 1-ի մասին:


«Ինչի պետք է խանդեմ, իմ պահանջն է ընդամենը սույն քաղաքական գործչից. հանգի՛ստ թող Մատի 1-ը, ես էլ այլևս իր մասին չեմ խոսի, հազար բան կա խոսելու»,- ասաց նա:


Ինչ վեարբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակ ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի այցելությանը, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ դա արդեն իրեն չի հետաքրքրում: «Իրենց անձնական գործն է, կարող են այսօր էլ հանդիպել»,- ասաց նա:


Ընդհանուր հետընտրական այս զարգացումների լուսավոր կետը, ըստ Գուրգեն Եղիազարյանի, ժողովրդի և երիտասարդության շարժումն է։


«Այս ամեն ինչը մի դրական բան տվեց, մեր պանծալի ուսանողությանը, երիտասարդությանը, ովքեր ասեցին, որ այսպես ապրել չի կարելի»,-եզրափակեց նա: