Hearst մեդիահսկայի ղեկավարը հրաժարական է տվել սթրիպ պարուհու պատճառով

23:29 • 14.03.13

Ամերիկյան առաջատար մեդիաընկերության ղեկավարը թողել է իր պաշտոնը այն բանից հետո երբ նրա սիրուհի սթրիպ պարուհին հրապարակել է իրենց «թեժ» նամակագրությունը, գրում է Courier Mail-ը՝ խոսելով Hearst Entertainment & Syndication-ի նախագահի հրաժարականի մասին, որը ընկերության շահերը ներկայացրել է ESPN և Lifetime ալիքներում:

 

Պարզվում է պատճառը նախագահի՝ Սքոթ Սասայի և Լոս Անջելեսից մի սթրիփ պարուհու կապն է եղել, որն իր մերկ նկարները, որ ուղարկել էր Սասային և իրենց թեժ նամակագրությունը նախ օգտագործել է շանտաժի համար, ապա դրանք ուղարկել է սիրեկանի շեֆերին:

 

Աղբյուրը հայտնում է, որ Hearst-ը «փոխհատուցման մեծ փաթեթ է նախապատրաստել Սասայի համար»: Իսկ նա արդեն «թարմացրել է» Facebook-ի իր էջը՝ ինքն իրեն նշելով «Hearst Entertainment-ի նախկին նախագահ»:

 

Hearst-ը հիմնադրել է մեդիամագնատ Ուիլիամ Ռենդոլֆ Հերսթը: Այժմ հրատարակությանն են պատկանում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Esquire-ը, Cosmopolitan-ը, Marie Claire-ը, ELLE-ը, Harper's Bazaar-ը և այլն:
Աղբյուրը նշում է, որ Հերսթն այժմ հավանաբար շուռ է եկել իր գերեզմանում: