Իրանը հաջողությամբ հրթիռներ է արձակել
Իրանում ընթացող զորավարժությունների շրջանակներում այսօր առավոտյան հաջողությամբ «Նազիաթ 10» և «Ֆաջր 5» հրթիռներ են արձակվել։
Ինչպես տեղեկացնում է իրանական IRIB լրատվական կայքը, հրթիռները հաջողությամբ արձակվել են ու խոցել թիրախները։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Քաշան քաղաքում տեղի ունեցող զորավարժություններին մասնակցում են բանակային բարձրագույն հրամանատարությունն ու Գլխավոր շտաբի ներկայացուցիչները։










