Իրաքում մի քանի կառավարական շենք է պայթեցվել, հաղորդվում է ավելի քան 20 զոհի մասին
Իրաքի մայրաքաղաքում այսօր իրականացված ահաբեկչությունների հետևանքով մի քանի կառավարական շենք է պայթեցվել` զոհվել է առնվազն 22 մարդ, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնում է իրաքյան հեռուստատեսությունը, լավ նախապատրաստված և կորդինացված պայթյունների շարքը տեղի է ունեցել երկրի մշակույթի, արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների շենքերում:
Հաղորդվում է, որ մի քանի գրոհայիններ սպանվել են արդարադատության նախարարության շենքի պահպանությունը իրականացնողների կողմից: Այդ շենքի աշխատակիցները տարհանվել են:










