Իտալացի հոգևորականները շնորհավորական նամակ են ուղարկել սխալ Հռոմի Պապին

22:25 • 14.03.13

Իտալացի եպիսկոպոսները սխալվել են՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ շնորհավորելով ուրիշ մարդու: Արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգալյոյի փոխարեն նրանք շնորհավորանքներով էլեկտրոնային նամակ էին ուղարկել իտալական կարդինալ Անժելու Սկոլային, գրում է РБК-ն՝ հղում կատարելով AP-ին:


Հիշենցնենք, որ  Հռոմի Պապի ընտրությունների նախօրեին արված հարցումների արդյունքներում նշվում էր, որ Ա. Սկոլան համարվում է Պապ Բենեդիկտոս XVI-ի ամենահավանական իրավահաջորդը:


Սակայն թե հարցման մասնակիցները, թե իտալացի եպիսկոպոսները սխալվել էին: Եպիսկոպոսները շատ արագ ուղղել էին իրենց սխալը՝ այս անգամ նամակ ուղարկելով ճիշտ հասցեով:


Հետաքրքիր է, որ այս հարցում սխալվել էին նաև Միլանի եկեղեցիները, որոնց զանգերը սկսել էին հնչել նոր Պապի ընտրվելուց առաջ: