Իվանիշվիլին ԱՄՆ-ին հիմնական ռազմավարական գործընկեր է անվանել

15:54 • 14.03.13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր երկրի գլխավոր ռազմավարական գործընկերը մնում է ԱՄՆ-ն, որտեղ էլ պատրաստվում է այցելել մոտ ապագայում, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Ես չեմ ցանկանա մեկնել ԱՄՆ և արդարանալ այնտեղ, պետք է որոշակի ժամանակ անցնի, ինչից հետո ես անպայման կգնամ և կապացուցեմ, որ մենք ուժեղ թիմ ունենք և շատ բան ենք կարողացել անել։ Մենք կապացուցենք, որ լավ հարաբերություններ ենք ունենալու թե՛ Ռուսաստանի, թե՛ Ամերիկայի հետ»,-ասել է Իվանիշվիլին։

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել էր ու դարձել վարչապետ։
 

Դեռևս այն ժամանակ նա հայտարարել էր, որ իր առաջին արտասահմանյան այցը լինելու է ԱՄՆ, քանի որ պաշտոնական հրավեր ստացել էր դեռևս հոկտեմբերի 3-ին։ Սակայն կառավարության ղեկավարը հետաձգել էր այցը՝ պատճառաբանելով, որ նոր կառավարության առջև բազմաթիվ խնդիրներ կան։