Ճապոնիան կվճարի ծովից բերված աղբի մաքրմանն ուղղված Կանադայի ծախսերը
Ճապոնիայի կառավարությունը 1 մլն դոլար է հատկացրել Կանադայի արևելյան ափն աղբից մաքրելու համար, որը հայտնվել է օվկիանոսում 2011թ. ցունամիից հետո, հայտնում է pravda.ru-ն։
Ինչպես ասել է Կանադայում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Սեյջի Օկադան, այդ գումարը «երկրի երախտագիտությունն է այն օգնությանը, որը Կանադան հատկացրել է Ճապոնիային՝ կործանարար երկրաշարժից ու ցունամիից հետո»։
Ցունամիի հետևանքով ծովում է հայտնվել մոտ 5 մլն տոննա աղբ։ Դրա մոտ 70%-ն արդեն ընդերքում է, սակայն դեռ 1.5 մլն տոննա հոսանքի հետ լողում է դեպի ԱՄՆ-ի և Կանադայի ափեր։
Մանր աղբի մի մասը՝ պլաստիկ շշեր, տախտակներ, ալիքների միջոցով արդեն ափ են նետվել։ Երբեմն ծովը դուրս է բերում նաև խոշոր առարկաներ։ Այդ աղբի մշակման համար Կանադան արդեն 500 հազար դոլար է ծախսել։










