Կադիրովը հանդիպման է հրավիրել Չեչնիայի ղեկավարությունից դժգոհ բլոգերներին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին դուր չի եկել հանդիպումն Instagram-ի օգտատերերի հետ, սակայն նա հանձնարարել է նորը կազմակերպել, հայտնում է НТВ-ն։
«Հարցվողները չէին մանրամասնում խնդիրները և նույնիսկ չէին հասկանում դրանց բնույթը։ Բոլոր հարցերը կրկնվում էին, անիմաստ էին և անհիմն»,- ասել է նա։
Սակայն օգտատերերի հետ հանդիպումից Կադիրովը չի պատրաստվում հրաժարվել։ Ավելին, նա հանձնարարել է Չեչնիայի իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ բլոգերների հրավիրել ողջ Ռուսաստանից և արտասահմանից։










