Մուշում բազմաթիվ տներ ջրածածկ են եղել

16:59 • 14.03.13

Մուշում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հալոցքների հետևանքով գետերը դուրս են եկել հուներից և ողողել բնակավայրերը, տեղեկացնում է Haber7 թուրքական լրատվական կայքը։

 

Բազմաթիվ տներ ծածկվել են ջրով։ Շատ բնակիչներ ստիպված են եղել դուրս գալ տներից և տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։


Տներն ու գույքն էական վնաս են կրել։ Տեղական կառույցները սկսել են բնակիչների տարհանման աշխատանքները և փորձում են կանխել հնարավոր հեղեղման վտանգը կամ գոնե նվազագույնի հասցնել այն։

 

Բնակիչներից մեկը պատմել է, որ դժվարությամբ է հաջողվել երեխաներին դուրս բերել տանից, իսկ հետը ոչինչ վերցնել չի կարողացել, քանի որ տան գույքն այլևս պիտանի չէ։