«Մուսուլման եղբայրները» կոչ են անում ցույցեր կազմակերպել՝ սիրիական հակամարտության 2-րդ տարելիցի կապակցությամբ

00:54 • 14.03.13

«Մուսուլման եղբայրներ» շարժման սիրիական բաժանմունքը կոչ է անում բողոքի ցույցեր իրականացնել, որոնք նվիրված կլինեն Սիրիայում հակամարտության մեկնարկի 2-րդ տարելիցին, նշվում է այս կազմակերպության հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:


«Մենք՝ սիրիական «Մուսուլման եղբայրներս», ամբողջ հաջորդ շաբաթը` մարտի 15-ից սկսած, հայտարարում ենք Սիրիայի բնակչության և նրա սուրբ հեղափոխական պայքարի հետ սոլիդարության ժամանակաշրջան»,-նշված է հայտարարության մեջ:


«Մենք Սիրիայի հերոս ժողովորդին կոչ ենք անում վերակենդանացնել ցուցարարական տրամադրությունները, որոնք հագեցած են իրական ազգային միասնության ոգով»,- նշվում է նրանում:


«Մուսուլման եղբայրները» կոչ են անում ամբողջ աշխարհի մարդկանց մարտի 15-22-ը հայտարարել սիրիական ժողովրդին աջակցելու շաբաթ, որի ընթացքում պետք է կատարվեն երթեր, ցույցեր և նստացույցեր:


Հաղորդագրության մեջ նաև քննադատվում են միջազգային կառույցները, որոնք չեն կարողանում դադարեցնել հակամարտությունը, որի ընթացքում զոհվել է շուրջ 70.000 մարդ: