ՌԴ-ում երեխաների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. տուժածների թվում հայ կա
ՌԴ Օրենբուրգ քաղաքի մոտակայքում երեխաների տեղափոխող ավտոբուսը բախվել է հանդիպակաց եկող բեռնատարին. տուժածների թիվը ճշտվում է։
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, ավտոբուսը 5-րդ դասարանցիներից բաղկացած ֆուտբոլային թիմին տեղափոխելիս է եղել Օրսկ քաղաք։
Ավտոբուսի սրահում եղել է 14 երեխա և 2 մեծահասակ։ Նախնական տվյալներով՝ 10-12 տարեկան 5 երեխա տարբեր աստիճանի վնասվածք է ստացել։ Տուժել է նաև մեծահասակներից մեկը։
Ի դեպ, հրապարակվել է տուժածների ցանկը, որտեղ նաև հայկական ազգանուն կա։ 12-ամյա Լ.Վ. Շումանյանն ուղեղի ցնցում և աջ ծնկի վնասվածք է ստացել։
Ավտոբուսի երեխաների մեծ մասի վնասվածքները թեթև են. նրանք միայն քերծվածքներ ու կապտուկներ են ստացել։
Ավտովթարի պատճառները ճշտվում են։










