Երևանում շմոլ գազից 3 երեխա է թունավորվել
Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում մարտի 14-ին՝ ժամը 01.55-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք անչափահաս երեխաների:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, երեխաների ծնողները հայտարարել են, որ նրանք թունավորվել են տանը շմոլ գազից:
Պարզվել է, որ երեխաները թունավորվել են տանը գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:










