Ազատության հրապարակ. առավոտ, օր 5-րդ

10:10 • 14.03.13

Մարտի 10-ից Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի համար գիշերը հրապարակում անցել է նորմալ, առանց միջադեպերի:


Այսօր առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը որդու՝ Կարինի հետ նստարանին նստած թերթեր էր կարդում, ծանոթանում քաղաքացիներից մեկից բերած մի խնդրագրի բովանդակությանը: Նույն նստարանին դրված էր Աստվածաշունչ, քաղաքացիներից նվիրած խաչ, ծաղիկներ, գծանկարներ:


Իսկ նստարանի վրա փռված էր Րաֆֆի Հովհաննիսյանի մեծ տատիկի գործած եռագույն ծածկոցը:


Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլ հայտարարած երիտասարդների խումբը նստած էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աստիճանների վրա: