Երևան-Էջմիածին ճանապարհին վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ

11:32 • 14.03.13

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 13-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: