Սիրիայում պատերազմին սկսել են մասնակցել երեխաները (տեսանյութ)

21:43 • 14.03.13

Սիրիայում հակամարտության ընթացքում առավել հաճախակի են դառնում երեխաների մասնակցությամբ դրվագներ: Բազմիցս հայտարարվել է, որ ռազմական գործողություններին մասնակցում են 18 տարին չլրացած դեռահասներ:

 

Երբեմն նրանց կամ նրանց ծնողներին վճարում են դրա համար: Նման ամենահայտնի դեպքը կապված է տեսանյութի հետ, որը 2012 թվականի վերջերին տեղադրվել էր YouTube-ում: Տեսանյութում 7-ամյա տղան Հալեպում կտրում է զինվորականի գլուխը: Կան տեղեկություններ, որ ընդդիմադիր խմբավորումները 11-15 տարեկան երեխաներին ներքաշում են կառավարական ուժերի դեմ պայքարի մեջ: