Ամերիկացի աշակերտուհին դասընկերներին 100 դոլարանոցներ է բաժանել

15:34 • 14.03.13

Ամերիկյան դպրոցում հեղինակություն ձեռք բերելը հեշտ է, եթե դրամով լի պայուսակ ունես, գրում է Russia Today-ը՝ ներկայացնելով 12-ամյա մի աղջկա պատմություն, ով ԱՄՆ-ում իր համադասարանցիներին 100 դոլարանոց թղթադրամներ է բաժանել։

 

Աշակերտուհու պայուսակում 20.000 դոլար է եղել։ Նրան առաջինը նկատել է դպրոցի տնօրենը, երբ տեսել է, թե ինչպես է աղջնակն աջ ու ձախ գումար բաժանում։ Որոշ դպրոցականներ առատաձեռն աշակերտուհուց 500-ական դոլար են ստացել։

 

Թե որտեղից նրան այդքան գումար, դեռ հայտնի չէ։ Աղջիկը պատմել է, որ դա իրեն տվել է հարևան տանը բնակվող իր ընկերուհին։

 

Դպրոցի փոխտնօրեն Թերեզա Վիննին ասել է, որ դեպքը շատ արտառոց է։


«Մենք չգիտենք՝ ինչպես արձագանքել իրավիճակին, մենք առաջ երբեք նման բանի չենք բախվել»,-ասել է Թերեզա Վիննին։
 

Միչիգանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Իրավապահները փորձում են պարզել՝ որտեղից է 12-ամյա աշակերտուհին վերցրել գումարը և ինչի համար են նախատեսված եղել դրանք։