Վատիկանը պարզաբանել է Հռոմի նոր պապի պաշտոնական անունը

10:13 • 14.03.13

Հռոմի նոր պապի պաշտոնական անունը Ֆրանցիսկոս է, և ոչ Ֆրանցիսկոս Առաջին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիին։

 

Նորընտիր պապը կանվանակոչվի Ֆրանցիսկոս այնքան ժամանակ, քանի դեռ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ ղեկավարներից որևէ մեկը չի ընտրի նույն անունը, պարզաբանել է Վատիկանի ներկայացուցիչը։ Միայն այդ դեպքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ կմտնի որպես Ֆրանցիսկոս Առաջին։

 

Հիշեցնենք, որ երեկ Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ է դուրս եկել, ինչը վկայել է այն մասին, որ Հռոմի պապն ընտրվել է։ Նոր պապ է դարձել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգալյոն, ով անվանակոչվել է Ֆրանցիսկոս։