Օբաման խնդրում է վերականգնել դպրոցականների համար էքսկուրսիաները Սպիտակ տանը

10:34 • 14.03.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է Գաղտնի ծառայությանը հնարավորություններ գտնել Սպիտակ տանը դպրոցականների համար էքսկուրսիաների անցկացումը վերականգնելու համար, հայտնում է РИА Новости-ն։

 

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները մարտի 6-ին հաղորդել էին, որ Սպիտակ տունը դադարեցնում է էքսկուրսիաները նախագահական նստավայրում։ Չորեքշաբթի Օբաման խնդրել է էքսկուրսիաների համար պատասխանատու պաշտոնյաներին շարունակել դրանց անցկացումը գոնե երեխաների համար։

 

«Սպիտակ տունը և Գաղտնի ծառայությունը քննարկում են, թե ինչ կարելի է անել։ ԱՄՆ վարչակազմն էքսկուրսիաների հնարավորություն է ընձեռում, իսկ դրանք ապահովում է Գաղտնի ծառայությունը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին՝ հույս հայտնելով, որ «ճիշտ լուծում» կգտնվի։