Փոխպատվաստված 5 օրգաններով ամերիկուհին մայր է դարձել

09:43 • 14.03.13

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում հրաշք է տեղի ունեցել, գրում է НТВ-ն։


Մայամի քաղաքի կլինիկաներից մեկում գրանցվել է աշխարհում առաջին դեպքը, երբ փոխպատվաստված 5 օրգաններով կինը մայր է դարձել։ Մոտ 2 շաբաթ առաջ նա լույս աշխարհ է բերել գեղեցիկ և առողջ աղջիկ։

 

«Մենք ուսումնասիրել ենք բժշկական գրականությունը, և, ըստ մեր տվյալների, տվյալ դեպքն առաջինն է աշխարհում»,- նշել է բուժհաստատության ներկայացուցիչը։

 

Նշենք, որ փոխպատվաստվել են կնոջ լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը, հաստ և բարակ աղիքները։

Բժիշկները նշում են, որ նա կրկին կարող է ծննդաբերել։