Ուկրաինական դատարանը թույլ է տվել արտահանձնման նպատակով ձերբակալել Տաջիկստանի նախկին վարչապետին

19:35 • 15.03.13

Կիևյան դատարանը հավանություն է տվել արտահանձնման նպատակով Տաջիկստանի նախկին վարչապետ Աբդումալիք Աբդուլլաջանովի ձերբակալությունը, հայտնում է РИА Новости-ն:


Աբդուլլաջանովը մեղադրվում է 1997-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դեմ մահափորձի, 1998-ին երկրի հյուսիսում զինված ապստամբությանը սատարելու համար:

 

Տաջիկստանում Աբդուլլաջանովի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, նրան Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալել էին փետրվարին:

 

Նախկին վարչապետը հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում: