Ասադը պատրաստվում է քիմիական զենք կիրառել. Die Welt
Իսրայելական ռազմական հետախուզության ղեկավար Ավիվ Կոհավին հինգշաբթի հայտարարել էր, որ Բաշար Ասադը նախապատրաստում է քիմիական զենքն ապստամբերի դեմ կիրառելու նպատակով, սակայն դեռ համապատասխան հրաման չի արձակվել, գրում է Կլեմենս Վերգինը Die Welt-ում:
Կոհավիի տվյալներով, Ասադը դիտարկում է քիմիական զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորությունը, քանի որ իր բանակը տրոհվում է, իսկ ապստամբներն արդեն երկրի 70 տոկոսը իրենց վերահսկողության տակ են առել:
Սակայն, Կոհավիի խոսքերով, Ասադը դեռ պահպանել է գործող ռազմաօդային ուժերը և ապստամբների դեմ է կիրառում Scud М-600 տիպի բալիստիկ հրթիռները:
Նաև Կոհավին հայտարարել է, որ Սիրիայում 2012թ. սեփական զինված ստորաբաժանումներն են ստեղծում նաև Իրանը և «Հեզբոլահը»: Նրա տեղեկություններով, այդ ստորաբաժանումներում 50 հազար մարդ կա և դրանք պատրաստվում են երկրում գործել նույնիսկ Ասադի վարչակարգի տապալումից հետո:
Կոհավին նաև հայտարարել է, որ իսրայելական հետախուզության տվյալներով, իրանական միջուկային ծրագիրը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան կանխատեսում էին Իրանի առաջնորդները:
Տվյալ պահին Թեհրանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, սակայն ցանկանում է չանցնել որևէ «կարմիր գիծ», հայտարարել է Կոհավին:
Իսրայելական ռազմական հետախուզության ղեկավարը նշել է, որ եթե Իրանի ղեկավարությունը որոշում կայացնի միջուկային զենք ստեղծելու մասին, ապա առկա պաշարը միայն 4-5 ռումբի կբավականացնի:










