Պուտինն արտասահմանյան բանկերին արգելել է մասնաճյուղեր բացել Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով արտասահմանյան բանկերին արգելվում է մասնաճյուղեր բացել Ռուսաստանում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Պետդուման օրենքն ընդունել էր փետրվարի 26-ին, Դաշնային խորհուրդը հավանություն տվել մարտի 6-ին։
Այդ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՌԴ օրենքի համաձայն՝ բացառվում է արտասահմանյան բանկերի մասնաճյուղ հասկացությունը: Նոր օրենքում ասվում է, որ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունները Ռուսաստանում կարող են աշխատել միայն դուստր ձեռնարկությունների և ներկայացուցչությունների միջոցով:
Իսկ պատճառն այն է, որ Ռուսաստանի կանոնակարգող մարմիններն ի վիճակի չեն ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնել արտասահմանյան բանկերի նկատմամբ, քանի որ նրանց գործունեության կարգը դուրս է ռուսաստանյան օրենսդրության շրջանակներից:










