Ղազախստանում կաշառակեր պետպաշտոնյաներին կստիպեն լվալ իրենց իսկ նախարարության գրասենյակի հատակը

20:44 • 15.03.13

Ղազախստանում ցանկանում են, որպեսզի կաշառակեր պետական պաշտոնյաները հասարակական աշխատանքի ուղարկվեն իրենց իսկ հիմնարկներում, հաղորդում է Корреспондент-ը: 

 

Այսպիսի առաջարկով է հանդես եկել Ղազախստանի տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի պետական գործակալության ղեկավարներից մեկը:

 

«Օրինակ, եթե որևէ նախարարության աշխատակիցը կաշառք է վերցրել, նրան պետք է որպես պատիժ հասարակական աշխատանքի ուղարկել, որպեսզի նա լվա այդ նախարարության գրասենյակի հատակը կամ մաքրման այլ աշխատանքներ կատարի», - նշել է Բետկենովը՝ հիմնավորելով, որ այս դեպքում ողջ կոլեկտիվն ականատես կլինի, թե նա ինչպես է վարձահատույց լինում իր գործած հանցանքի համար: