Եվրոպական խորհուրդը Սիրիա զենք ուղարկելու հարցում համաձայնության չի եկել

18:28 • 15.03.13

Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյն ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները՝ տեղեկացրել է, որ իրենց չի հաջողվել Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն վերացնելու հարցի շուրջ համաձայնության գալ։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նա խոստովանել է, որ այդ հարցը քննարկվել է այսօրվա նիստում, թեև օրակարգում չի եղել։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Փարիզի և Լոնդոնի միջև համաձայնություն է ձեռք բերվել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վերաբերյալ, եթե չհաջողվի հանել ԵՄ-ի սահմանած էմբարգոն։


Ավելի ուշ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է ԵՄ այլ երկրների հետ քննարկել Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն հանելու հարցը։


Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին իր հերթին հայտարարել էր, որ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը չի ազդի ԱՄՆ-ի որոշման վրա և իրենք չեզոք կմնան։