Ֆրանսիացի գործարարը դատի է տվել երկրի «առաջին տիկնոջը»՝ պետական միջոցները յուրացնելու համար

17:10 • 15.03.13

Ֆրանսիացի գործարար, նախկինում Group Casino ընկերության նախկին համասեփականատեր Կսավյե Կեմլենը դատի է տվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհի Վալերի Տրիերվեյլերին և մեղադրել է նրան պետական միջոցները յուրացնելու համար,  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Իր բողոքում Կեմլենն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Տրիերվեյլերն օրինական կապի մեջ չէ պետության ղեկավարի հետ, սակայն օգտվում է նրա առավելություններից։

 

Գործարարի խոսքով՝ հարկերը, որոնք ինքը վճարում է Ֆրանսիային, չեն կարող ուղղվել մի կնոջ բնակարանի վարձի, սնունդի, հագուստի, ճանապարհորդության ծախսերին, որի հետ ժողովուրդը որևէ իրավական կապ չունի։

 

Ֆրանսիացի լրագրող Վալերի Տրիերվեյլերը 2007թ.-ից հանդիսանում է Ֆրանսուա Օլանդի ընկերուհին, սակայն նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։