Հունգարիան փորձում է ձյան խնդիրը տանկերով լուծել
Հունգարիայի զինված ուժերը Т-72 տանկեր են ուղարկել բազմակիլոմետրանոց խցանումներում հայտնված ավտոմեքենաները ձյան կապանքներից ազատագրելու համար: Նման աննախադեպ խցանումներ են առաջացել ձյան փոթորիկի հետևանքով, հաղորդում է BBC-ն:
Հազարավոր մարդիկ խցանման մեջ են հայտնվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը հարևան Ավստրիայի հետ կապող մայրուղու վրա:
Շատերը ստիպված են եղել ցուրտ գիշերը մեքենայում անցկացնել:










