Նշվել է Եվրոպական Միության ամենավտանգավոր քաղաքը
Իսպանական Բարսելոնա քաղաքը ճանաչվել է Եվրոպական Միության ամենավտանգավոր քաղաքներից մեկը՝ հեղեղումների տեսանկյունից, պարզել են Շրջակա միջավայրի գծով եվրոպական գործակալության (AEMA) փորձագետները, հայտնում է Корреспондент-ը։
Խնդիրն այն է, որ Կատալոնիայի մայրաքաղաքում ասֆալտապատ փողոցներն ավելի շատ են, քան եվրոպական այլ խոշոր քաղաքներում, ինչը լրջորեն ավելացնում է հեղեղումների վտանգն առատ տեղումների ժամանակ։
Հեղեղումների էական ռիսկով քաղաքների թվին են պատկանում նաև Փարիզը (Ֆրանսիա), Սալոնիկը (Հունաստան) և Բուխարեստը (Ռումինիա)։ Նշվում է, որ այդ քաղաքների գրեթե 75%-ն ասֆալտապատված է։ Հորդառատ անձրևների ժամանակ ջուրը կարող է շատ արագ լցվել քաղաքների փողոցները։
Բացի այդ, Իսպանիայում կա ևս երկու քաղաք, որտեղ կարող է նման արտակարգ իրավիճակ լինել՝ Լա Կորունյան և Կադիսը։
Ընդհանուր առմամբ, Իսպանիան առաջատար է այն քաղաքների թվով, որտեղ հեղեղումների վտանգը ծայրահեղ մեծ է։










