Մադագասկարում լաստանավ է շրջվել, մոտ 30 մարդ անհետ կորած է
Մադագասկարի հյուսիսում լույս հինգշաբթի գիշերը գետով նավարկող լաստանավ է կողաշրջվել, աղետի հետևանքով ավելի քան 28 մարդ անհետ կորել է, հաղորդում է Ֆրանս Փրեսս գործակալությունը:
«Naina R3 լաստանավը, որը 50 ուղևոր է տեղափոխում, դուրս է եկել Ամբատունուենի քաղաքի նավահանգստից և կարճ ժամանակ անց աղետի է մատնվել», - ասվում է քաղաքի ոստիկանության հայտարարության մեջ:
Տեղական ոստիկանապետ գնդապետ Ռամառոսոնը նշել է, որ նավը խիստ ծանրաբեռնված էր:
Գետի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել աղետը, որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում:










