Ֆրանցիսկոս պապը կոչ է արել իր հայրենակիցներին չայցելել Հռոմ

13:49 • 15.03.13

Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել արգենտինացի կաթոլիկներին չայցելել Հռոմ՝ մարտի 19-ին կայանալիք գահակալության արարողությանը մասնակցելու։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին ասվում է Հռոմի պապի՝ Բուենոս Այրեսում դիվանագիտական ներկայացուցիչ Էմիլ Պաուլ Տշերիգի պաշտոնական ուղերձում։


«Մարտի 19-ին Հռոմ այցելելու փոխարեն, նախընտրելի կլիներ այդ գումարները նվիրաբերել կարիքավորներին»,- ասվում է ուղերձում։

 

Նաև նշվում է, որ «Պապի նման քայլն արդեն իսկ վկայում է այն մասին, որ կաթոլիկ եկեղեցուն լուրջ փոփոխություններ են սպասվում»։