Reuters-ի աշխատակիցը մեղադրվում է Anonymous-ի հետ համագործակցության համար

09:55 • 15.03.13

Reuters.com պորտալի՝ սոցիալական ցանցերի 26-ամյա փոխխմբագիր Մեթյու Կիզը մեղադրվում է Anonymous-ի հաքերների խմբի հետ համագործակցության համար, հայտնում է Лента-ն՝ Chicago Tribune թերթին հղումով։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

 

Հետաքննվող միջադեպը տեղի է ունեցել մինչ Կիզի գալը Reuters, երբ նա դեռ աշխատում էր ամերիկյան ամենախոշոր մեդիակորպորացիաներից մեկում՝ The Tribune Company-ում, որին պատկանում են այնպիսի հրատարակություններ, ինչպիսին են Chicago Tribune-ն ու Los Angeles Times-ը։ Հետաքննության տվյալներով՝ Կիզն աջակցել է հաքերներին 2010-ի դեկտեմբերին կայքի կոտրման ժամանակ։

 

Հարձակման են ենթարկվել ընկերությանը պատկանող Fox 40 կալիֆոռնիական հեռուստաալիքը և The Los Angeles Times թերթը։

Ըստ հետաքննության՝ Կիզն ինքն է հաքերներն առաջարկել կոտրել հեռուստաալիքի կայքը, երբ 2010-ի հոկտեմբերին նրան ազատել են աշխատանքից։

Ընկերությունը համակարգի վերականգնման համար ստիպված է եղել ծախսել 5.000 դոլար։

 

Reuters-ից հայտնել են որ Կիզն աշխատում է գործակալությունում 2012-ից։ Գործակալությունը հրաժարվել է մեկնաբանություններից՝ մինչ հետաքննության ավարտը։