Վարդենիսում «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա

10:24 • 15.03.13

«Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 14-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, այնուհետև բախվել «ՎԱԶ- 21011» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաների։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վրաերթի ենթարկված աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: