ՀԱՀ-ում ավտոբուսի վթարն առնվազն 22 մարդու մահվան պատճառ է դարձել

18:43 • 15.03.13

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ուրբաթ տեղի ունեցած երկհարկ ավտոբուսի վթարի պատճառով առնվազն 22 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ տեղեկացնելով, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Կա 44 վիրավոր:

 

Դեպքը տեղի է ունեցել Քեյփ Թաունից դեպի հյուսիս-արևելք 140 կմ հեռու Հեքս գետի անցման մոտ՝ լեռնային տեղանքում:

Նախնական տվյալներով՝ խնդիրն արգելակներն են եղել, և վարորդը կորցրել է վերահսկումը:

 

Այս երկրում ամեն տարի ավտովթարների զոհ է դառնում 14.000 մարդ: