Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին. ստորագրահավաք Ազատության հրապարակում (տեսանյութ)
Ազատության հրապարակում այս պահին ստորագրահավաք է անցկացվում՝ «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։
«Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային մեր վերածննդի։ Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին՝ իր և մեր նվիրական պայքարում, ինչպես նաև մասնակցելու ս.թ. ապրիլի 9-ին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»։ Հենց այս հայտարարության տակ ստորագրելու համար արդեն բազմաթիվ քաղաքացիներ հերթ են կանգնել։
Ստորագրահավաքը նախաձեռնել են սովորական քաղաքացիներ։ Նրանցից մեկի տեղեկացմամբ՝ 10 րոպեի ընթացքում արդեն մոտ 60 մարդ ստորագրել է հայտարարության տակ։
Նշենք, որ ստորագրության համար նախատեսված թղթում նշվում է քաղաքացիների անուն, ազգանունները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կոնտակտային այլ տվյալներ։










