Գերմանական ոստիկանությունը տուգանել է ձնից պատրաստված մեքենան՝ սխալ կայանման համար
Գերմանական Ախեն քաղաքում ոստիկանությունը տուգանք է դուրս գրել ամբողջությամբ ձնից պատրաստված մեքենայի համար՝ սխալ տեղում կայանելու պատճառով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով PR Online-ին։
Ոստիկանության աշխատակիցներն իրական Volkswagen Beetle մեքենայի հետ են շփոթել ամբողջովին ձնից պատրաստված կրկնօրինակը։
Մեկնաբանելով կատարվածը՝ ոստիկանները նշել են, որ մեքենան, եթե նույնիսկ հաշվի առնվի այն փաստը, որ պատրաստված է ձնից, խանգարում էր այլ տրանսպորտային միջոցներին և զբաղեցնում էր կայանման համար չնախատեսված փողոցի հատվածը։
Պատրաստվո՞ւմ է արդյոք ոստիկանությունը փնտրել ձնե մեքենայի հեղինակին, չի հաղորդվում։
Ըստ ականատեսների՝ մեքենան փողոցում է հայտնվել գիշերը։










