Ստամբուլում ուժգին քամիներ են, հայտարարվել է փոթորկի վտանգ. կան տուժածներ
Ստամբուլում ուժգին քամիների հետևանքով որոշ տների տանիքներ վնասվել են, կան տուժածներ, հայտնում է «Հուրրիյեթ»-ը։
Քոնյա շրջանում ուժգին քամին վնասել է գյուղատնտեսության ու անասնապահության ցուցահանդեսի համար նախատեսված վրանները, ինչի հետևանքով վիրավորվել է 19 մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Ստամբուլում ուժգին քամիները վնասել են շենքեր ու բնակելի շինություններ, շրջվել են ծառեր։ Որոշ շրջանների բնակիչներ տարհանվել են։
Փոթորկի կանխատեսման պատճառով հետաձգվել են ծովային երթուղիները։ Օդերևութաբաններն ուժգին քամիներ են կանխատեսում նաև վաղը։










