Մոտ 70.000 զոհ. այսօր լրանում է Սիրիայի հակամարտության 2-րդ տարելիցը (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 15-ին, լրանում է սիրիական հակամարտության երկրորդ տարելիցը։ 2011թ.-ի այս օրն արաբական այս երկրում սկսվեցին զանգվածային հակակառավարական ակցիաները, որոնք վերաճեցին զինված հակամարտության՝ ընդդիմադիրների և բանակային ստորաբաժանումների միջև, հայտնում է korrespondent.net-ը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ զինված հակամարտության սկզբից ի վեր զոհվել է մոտ 70 հազար մարդ։ Սիրիացիների թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, գերազանցում է 2.5 մլն-ը։
Մոտ 1 մլն մարդ ապաստան է ստացել հարևան երկրներում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում ռազմական հանցագործություններ են իրականացնում ինչպես ապստամբները, այնպես էլ կառավարական զորքերը։
Սիրիացի փախստականների մեծ մասը հաստատվել են Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում։ Մի մասը հասել է Հյուսիսային Աֆրիկա և Եվրոպա։
Այսօր աշխարհի տարբեր քաղաքներում բարեգործական ակցիաներ են տեղի ունենալու։ Զոհերի հիշատակին հարյուր հազարավոր մոմեր են վառվելու։
Դամասկոսում պատրաստվում են ընդդիմության հետ բանակցություններ սկսելու նոր փորձին։ Ակնկալվում է, որ դրանք տեղի կունենան Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ։ Ճշգրիտ ժամկետ դեռևս չի նշվում։










