ԱՄՆ-ում ԱԷԿ կառուցող 158 աշխատակիցներ չեն հանձնել թմրաթեստը և հեռացվել են աշխատանքից
Թմրանյութերի և ալկոհոլի 2012թ. թեսթերը ԱՄՆ-ում «Վոգլ» ԱԷԿ-ի կառուցման հարթակում չեն հանձնել 158 աշխատակիցներ, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ամերիկյան Augusta Сronicle պարբերականին:
«Southern Nuclear ընկերութունը, որը «Վոգլ» ԱԷԿ-ի երկու գործող էներգաբլոկների օպերատորն է, այժմ ևս երկու բլոկ է կառուցում, և կատարված հետազոտությունների արդյունքում աշխատանքից 158 աշխատակցի է հեռացրել, քանի որ նրանք թմրանյութերի և ալկոհոլի թեսթը չեն անցել», հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
«Վոգլ» ԱԷԿ-ի 3-րդ և 4-րդ էներգաբլոկները կառուցվում են ԱՄՆ դաշնային բյուջեի երաշխիքով: Ըստ ժամանակացույցի, երրորդ բլոկի մեկնարկը նախատեսված է 2016թ., իսկ 4-րդ բլոկինը` 2017թ. նոյեմբերին:
Այժմ տեղեկություններ են հաղորդվում, որ կառուցման ժամանակացույցը կարող է հետաձգվել 2017 և 2018 թթ, համապատասխանաբար:










