Ռուս ակտիվիստները պահանջում են Ալյասկայի վերադարձը

19:00 • 16.03.13

Ռուսական հասարակական շարժման ներկայացուցիչները պահանջում են ԱՄՆ Ալյասկա նահանգի վերադարձը ՌԴ կազմ, հայտնում է inotv.rt.com-ը։ Դրա վերաբերյալ նրանք ԱՄՆ Դաշնային կառավարության դեմ հայց են ներկայացրել Մոսկվայի Արբիտրաժային դատարան։


Ալյասկան վաճառվել է Ամերիկային 1867թ.-ին Ալեքսանդր 2-րդ ռուսական կայսեր օրոք։ Շարժման ներկայացուցիչները կոչ են անում պայմանագիրը անվավեր ճանաչել, սակայն դրա համար անհրաժեշտ է դատարանին ավելի շատ ապացույցներ ներկայացնել։


Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ ռուսական շարժումներ և ակտիվիստներ կողմ են հանդես գալիս Ալյասկան Ռուսաստանին վերադարձնելուն։


Ալյասկան խոշոր ամերիկյան նահանգ է, որը հարուստ է բնական պաշարներով, այդ թվում նավթով։