Հարավային Աֆրիկայից կարդինալ. մանկապղծությունը միշտ չէ հանցագործություն
Հռոմի պապի ընտրությանը մասնակցած կարդինալ Ուիլֆրիդ Ֆոքս Նապյեն BBC-ի հետ զրույցում ասել է, որ մանկապղծությունը միշտ չէ, որ պետք է հանցագործություն դիտարկել։
Պատասխանելով Կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքերի մասին հարցին՝ Նապյեն ասել է, որ որոշ դեպքերում մանկապղծությունը կարելի է ավելի շուտ «հոգեբանական հիվանդություն, շեղում» համարել։
Կարդինալն ասել է, որ անձամբ ճանաչում է մանկապղծության համար մեղադրվող երկու հոգևորականի, որոնք իրենք են մանուկ հասակում ենթարկվել սեռական բռնության։
«Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել և ասել, որ նման մարդն արժանի է պատժի։ Նրան անձամբ վնաս է հասցվել»,- հայտնել է կարդինալը։
Նրա ելույթը խիստ քննադատության է արժանացել մանկապիղծ հոգևորականների գործողություններից տուժածների կողմից։










