Չեչնիայի և Ինգուշեթիայի սահմանին չեզոքացվել են հինգ գրոհայիններ
Չեչնիայի և Ինգուշեթիայի սահմանին ուժայինները շրջափակել են 15 մարդուց բաղկացած գրոհայինների խումբը, 5 գրոհայիններ չեզոքացվել են, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին (ԱՀԿ)։
«Հինգ գրոհայիններ փորձել են դուրս գալ շրջափակումից՝ ավտոմատ զենք կիրառելով։ Պատասխան կրակի հետևանքով նրանք բոլորը չեզոքացվել են։ Այժմ ընթանում է նրանց ճանաչումը»,- ասվում է հաղորդագրությունում։










