Չեչնիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

11:12 • 16.03.13

Չեչնիայի Հանրապետությունում՝ Խանկալա աէրոդրոմում, ուժային կառույցներին պատկանող Մի-8 տիպի ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

 

«Ուղղաթիռը վայրէջք է փորձել կատարել վատ տեսանելիության պայմաններում, բախվել է գետնին և այրվել։ Դրանում գտնվող երեք մարդ զոհվել է, ևս մեկը հոսպիտալացվել»,- ընդգծել է աղբյուրը։

 

Նրա խոսքով՝ ուղղաթիռն այրվել է ամբողջությամբ։ Ներկայում դեպքի վայրում աշխատում են փորձագետներն ու քննիչները։