Շվեդիայի «Մոխրոտիկի» մարմինը կհանձնվի հողին

14:12 • 16.03.13

Շվեդիայում այսօր տեղի կունենա արքայադուստր Լիլիանի հուղարկավորության արարողությունը, հայտնում է BBC-ն։

Արքայադուստրը, ում հաճախ անվանում էին «Մոխրոտիկ», մահացել է մեկ շաբաթ առաջ, 97 տարեկանում։

 

Նրա երկարատև սիրավեպն արքայազն Բերթիլ Շվեդացու հետ դարձել է ժամանակակից ամենահայտնի սիրային պատմություններից մեկը։

Ծնունդով Բրիտանիայից Լիլիան Մեյ Դևիսն ամուսնացած է եղել դերասան Այվան Քրեյգի հետ, երբ ծանոթացել է արքայազն Բերթիլի հետ. դա տեղի է ունեցել Լոնդոնում՝ 1943թ.-ին։ Սակայն նրանք ամուսնացել են միայն 1976-ին. նրանց սիրավեպը գաղտնի է պահվել այն պատճառով, որ դրա ի հայտ գալու դեպքում արքայազնը կարող էր զրկվել գահից։

 

1997-ին Բերթիլի մահից հետո Լիլիանը շարունակել է պաշտոնապես ներկայացնել Շվեդիան՝ որպես թագավորական ընտանիքի անդամ։